Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ ամիսը մեկ օր քաղցած մնալը կարող է բավականին օգուտ բերել օրգանիզմին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Vladtime-ին:

 

Ուսումնասիրությունները հաստատել են, որ մարդիկ, ովքեր գոնե՝ ամիսը մեկ օր զերծ են մնում սնունդ ընդունելուց, 40%-ով նվազնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

 

Փորձագետները կարծում են, որ սննդի մեկօրյա ընդհատմամբ օրգանիզմի այսպես կոչված՝ փափուկ սթրեսը օգնում է նվազեցնել զարգացող քաղցկեղի հավանականությունը և հիանալի ներգործություն է ունենում իմունային համակարգի վրա: