ՀԱՐՑ: Արդյոք կարո՞ղ է լուծողական միջոցը նպաստել ավելորդ քաշ կորցնելուն:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է հատուկ ծրագիր կազմել' անհատական սննդակարգով: Լուծողական միջոցները կարելի է օգտագործել որպես լրացում, սակայն ամսվա մեջ երկու անգամից ոչ ավել: Մեր օրգանիզմում անգամ առողջ ապրելակերպի դեպքում կուտակվում են էնդոտոքսիններ, որոնք դուրս են հանվում մաշկի և աղիների միջոցով: Նստակյաց աշխատանքի և վատ էկոլոգիայի պայմաններում կարելի է օգնել օրգանիզմին' շոգեբաղնիք հաճախելով, լուծողական միջոցներով և հոգնայով: Սակայն նախօրոք պետք է խորհրդակցել թերապևտի հետ և պարզել՝ արդյոք նման միջոցառումները քեզ հակացուցված չեն:
Վալենտին Օգուդին, բժիշկ-նատուրոպատ, «Զվեզդա զդորովյա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ
Լուսանկարը ըստ Shutterstock-ի