38-ամյա բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն անվանական աստղի է արժանացել Լոս Անջելեսի լեգենդար Փառքի ծառուղում:
հայտնի դերասանուհին համալրեց հոլիվուդյան հայտնի աստղերի շարքը` իր աստղն ունենալով Հոլիվուդյան Փառքի ծառուղում: Ուինսլեթը, երրորդ անգամ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին մայրանալուց հետո, առջին անգամ էր ներկայանում հանրությանը: Ճիշտ է, դերասանուհու քաշը մի քիչ ավելացել էր, սակայն նա հիասքանչ տեսք ուներ սեքսուալ դեկոլտեով նեղ սև զգեստի մեջ: Քեյթին նվիրված աստղը թվով 2520-րդն էր Փառքի ծառուղում: