Իրինա Շեյքը ներկա է գտնվել գերմանական Բադեն-Բադեն քաղաքում անցկացվող "Gala Spa Awards 2014" ամենամյա մրցանակաբաշխությանը: Սա գեղեցկության և սպայի ոլորտում անցկացվող միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է: Այս տարի այն անցկացվում էր արդեն 20 անգամ:
28-ամյա մոդելը կրում էր սև-սպիտակ, մինչև հատակը հասնող զգեստ` խորը դեկոլտեով և մեջքի վրա բացվածքով: Նշենք, որ այս զգեստը Basler ապրանքանիշի աշնանային հավաքածուից է:
Մոդելը հաճույքով էր լուսանկարվում և տեսախցիկներին ուղղում օդային համբույրներ: Բացի այդ, մանեկենուհին արժանացավ պատվավոր բյութի-պարգևի:
Ցավոք, Իրինայի բոյֆրենդը` Քրիշտիանու Ռոնալդուն այս անգամ նրան չէր ընկերակցում:
Ирина Шейк