Կնոջ ճկուն և նրբագեղ մարմնի գեղեցկությունը արվեստագետներին մշտապես հիացրել և ոգեշնչել է` ծնունդ տալով բազմաթիվ մնայուն և չքնաղ գործերի:
Պատմությունը գիտի բազմաթիվ վարպետների, անբարեխղճորեն մոռանալով այն մարդկանց գոյության մասին, ովքեր ժամերով կանգնում էին սենյակի մեջտեղում` մինչ նկարիչները վրձնահարվածներ էին հասցնում կտավին կամ քանդակագործները կավի կտորին ձև էին հաղորդում: Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք չեք տեսնի ոչ ցուցահանդեսներում, ոչ էլ` մամուլում: Այս լուսանկարներում կա այն ամենը, ինչը մշտապես մնում է կադրից դուրս` արվեստի ապագա գործերի ստեղծման պրոցեսը: Դրան մասնակցում են ոչ միայն նկարիչը, այլև` վերջինիս մուսան, որը հաճախ ստիպված է ընդունել անհարմար և բարդ դիրքեր հանուն այն բանի, որպեսզի ստեղծագործական մտահղացումը ստացվի: