Life.panorama.am-ը գրում է.

 

Ինչպես հայտնում է «Cerebral Cortex» գիտական ամսագիրը, կանադացի գիտնականները պարզել են, թե ինչպես է մարդկային ուղեղը հիշում և ճանաչում ծանոթ որաժշտությունը: Նրանց այդ հարցում օգնել են հետազոտությանը մասնակցած 20 պրոֆեսիոնալ դաշնակահարներ:

 

Նրանք լսել են ծանոթ երաժշտություններ, որոնցից ոմանցում եղել են սխալ նոտաներ և այդ ընթացքում իրականացրել են Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ): Գիտնականները պարզել են, որ երաժշտության ճանաչումը տևում է ընդամենը 200 միլիվայրկյան և ուղեկցվում ուղեղի էլեկտրական ակտիվությամբ: Նրանց կարծիքով այդ ընթացքում ուղեղը հասցնում է համեմատել այդ պահին լսած երաժշտությունն արդեն իր մտքում եղած երաժշտության հետ, և այն համարում ծանոթ կամ անծանոթ: