Շրջապատող մարդկանց դեմքերը ճանաչելու համար մարդն ունի գլխուղեղի հատուկ հատված, որն օգնում է իդենտիֆիկացնել դեմքն առանձին հատվածների հավաքագրումով՝ որպես մեկ ամբողջական պատկեր: Սա ապացուցվում է ինվերսիայի էֆեկտով. եթե մարդուն ցույց տան նույն դեմքը՝ հակառակ շրջված, իդենտիֆիկացիայի մակարդակն անկում կապրի, չնայած, որ առանձին հատվածներից ոչ մեկը չի փոխվել:

Շիմպանզեները նույնպես ունեն այլ արարածների դեմքերը ճանաչելու հատկություն, սակայն նրանց մոտ ավելի լավ  է ստացվում միմյանց ճանաչելը մարմնի հետևի հատվածներով: Դա բացատրվում է հանգամանքով, որ ձվազատման ընթացքում էգերի ներքին օրգանների հատվածի մաշկը կարմրում է: Սրանով էլ որձերի համար կարևորվել է հետևի հատվածներից ճանաչելու հատկությունը: