Մեկ բաժին բլիթը Մանչեսթերում կարժենա 800 ֆունտ սթերլինգ կամ 974 եվրո: Վարդագույն շամպայնով, տրյուֆելով կամ խավիարով բացառիկ բլիթ փորձելու հնարավորություն է ընձեռում հինգաստղանի Radisson Blu Edwardian Hotel հյուրանոցի ռեստորանը:
Խոհարարական հաճույքի արժեքը դժվար է հասանելի անվանել, ինչպես գրում է Daily Mail-ը, նման բլիթների մեկ բաժինն արժե 974 եվրո: Շեֆխոհարար Մեթյու Դոունսի հեղինակային բլիթները պատրաստվում են գրեթե 20 րոպեի ընթացքում:
Բլիթների նման բարձր արժեքը շեֆխոհարարը բացատրում է բաղադրիչներով: Օրինակ, միայն վարդագույն շամպայնն արժե 115 ֆունտ:
Շարունակությունը` այստեղ: