Մեթյու Մակքոնահին կխաղա Բենջամին Ուոլեսի «Միլիարդատիրոջ քացախը. Աշխարում ամենաթանկ գինու շշի գաղտնիքը» գրքի Էկրանավորման մեջDeadline-ը:

 

Ուոլեսի գրքում խոսքը վերաբերում է Bordeaux-ի այն շշերի ծագմանը, որոնք իբր պատկանել են ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնին եւ հետագայում Christie's աճուրդում վաճառվել են աներեւակայելի գներով:

 

Թե հատկապես ինչ դեր է խաղալու Մակքոնահին, չի ճշտվում: Նախագծով զբաղվում Է Sony ստուդիան: Այն մշակվում Էր 2008 թվականից:

 

Մեթյու Մակքոնահին «Օսկար» մրցնանակի դափնեկիր է «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար: Նրա վերջին կինոնկարների թվում են «Ինտերստելլարը» և «Գայլն Ուոլ սթրթից»: 2015 թվականին էկրաններ կբարձրանա Մակքոնահիի մասնակցությամբ «Ծառերի ծովը» ֆիլմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: