Life.panorama.am-ը գրում է.

 

Բրիտանացի գիտնականները հերթական սենսացիոն բացահայտման մասին են հայտարարել: Նրանք պնդում են, որ հասակի վրա ազդող գեների և մտավոր կարողությունների միջև գոյություն ունի սերտ կապ:

Բարձրահասակ մարդիկ ունեն ավելի մեծ ժառանգական նախատրամադրվածություն դառնալու ավելի բարձր IQ-ի տեր, քան ցածրահասակները: Էդինբուրգի գիտնականները գրեթե 5 տարի շարունակ ուսումնասիրել են 7.000 մարդու, ովքեր չունեին բարեկամական կապեր:

Առաջին հերթին նրանք անցկացրել են IQ թեստ, այնուհետև իրականացրել են գենետիկ հետազոտություն: Եվ այսպիսի մասշտաբային հետազոտությունից հետո նրանք վստահաբար հայտարարել են, որ մարդու ինտելեկտի 70 տոկոսը պայմանավորված է ժառանգականությամբ, ընդ որում այսպիսի իրավիճակում բարձրահասակներն ավելի շահավետ դիրքում են: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք չէ մոռանալ շրջակա միջավայրի ազդեցության մասին: