Life.panorama.am-ը գրում է.
27-ամյա երիտասարդ դերասանուհի Մերի Քեյթ Օլսենի և 44-ամյա Նիկոլյա Սարկոզիի բանկիր եղբայր Օլիվիե Սարկոզիի նշանադրության մասին արդեն բոլորն են խոսում: Վերջերս էլ այդ լուրը հաստատել էր զույգի մտերիմ շրջապատի ներկայացուցիչներից մեկը:
Զույգը սկսել էր հանդիպել 2012 թվականից և այժմ, ըստ տեղեկությունների, միասին ապրում են մոտավորապես 6.25 մլն դոլար արժողությամբ մի շքեղ առանձնատանը: Եթե կայանա զույգի ամուսնությունը, ապա այն առաջինը կլինի Քեյթի համար և երկրորդը 44-ամյա Սարկոզիի համար: Նախկինում Օլիվիե Սարկոզին ամուսնացած էր դերասանուհի Շառլոտ Բեռնարի հետ, ով երկու աղջիկներ էր լույս աշխար բերել Սարկոզիի համար:
Մերի Քեյթ-Սարկոզի զույգի ընկերական շրջապատի ներկայացուցիչները վստահորեն նշում են, որ երիտասարդ դերասանուհին դրականորեն է ազդում Սարկոզիի վրա, օգնում նրան բոլոր հարցերում, այդ թվում առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ հարաբերություններում: