Tert.am-ը գրում է.

 

2012-ի մայիսին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի եղբայրը՝ Օլիվյեն, հանդիպում է հոլիվուդյան դերասանուհի Մերի-Քեյթ Օսլենի հետ, իսկ այժմ հայտնի է դարձել, որ նրանք ամուսնանում են:

Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ Huffington Post-ին հղումով, Օլիվյե Սարկոզին արդեն առաջարկություն է արել Մերի-Քեյթ Օլսենին: Ոչ վաղ անցյալում գործարարին տեսել էին Լոս Անջելեսի Neil Lane բուտիկում՝ Մերի-Քեյթի համար զարդեր ընտրելիս: