Երգչուհի Էմմին հանրության դատին կհանձնի «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակը: Հատուկ տեսահոլովակի համար երգչուհին կներկայանա նոր կերպարով :

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմին նշեց, որ շատերի կյանքում հնարավոր է, որ եղել է այսպիսի պատմություն, ինչպիսին ներկայացվելու է տեսահոլավակում, բայց քչերը կունենան համարձակություն բարձրաձայնել այդ մասին:

«Այս պատմությունը թույլ է տալիս, որպեսզի այն մարդիկ, ովքեր այսպիսի ցավ են ապրել, ինչ-որ չափով ուժ գտնեն և հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց պետք է ելք գտնել և դուրս գալ այդ ամենի միջից»,- պատմեց երգչուհին:

Նա տեսահոլովակը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ուժ չեն գտել հեռանալու այն մարդկանցից, ովքեր իրենց ցավ են պատճառում:

Բոլորն Էմմիին տեսել են նույն կերպարներով' մուգ մազերով, բայց այս անգամ, ռեժիսորի և ոճաբանների մտահաղացմամբ, Էմմին ամբողջովին կփոխվի և կդառնա նոր կերպար, ինչի համար երգչուհին շնորհակալ Սերժ Հարութունյանին և Մերի Պողոսյանին:

Տեսահոլավակի երաժշտության հեղինակն է Արման Ղազարյանը, խոսքի հեղինակը' Սիլվա Հակոբյանը: Գործիքավորումն արել է Արա Թորոսյանը: Երգը ձայնագրվել է երգահան Հայկոյի ձայնագրման ստուդիայում:

Ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: