Դերասանուհի Իրինա Դանիելյանը, ով մեկ տարուց ավելի որպես հաղորդավարուհի էր ներկայանում Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հաղորդման շրջանակներում, այսուհետ Առաջին ալիքի նոր եթերաշրջանում կցուցադրի իր մասնագիտական հմտությունները եւ իր յուրօրինակ հումորային կերպարով մարդկանց ծիծաղ կպարգեւի հեռուստաընկերության նախաձեռնած նոր սիթքոմի միջոցով, որը հոկտեմբերից եթերում կլինի.
«Հեռուստաընկերությունը որոշում կայացրեց, որպեսզի ես հաղորդումից տեղափոխվեմ նոր սիթքոմ: Ինձ էլ այս նոր նախագիծը ավելի հարազատ է, այստեղ ինձ ավելի հարմարավետ եմ զգում, քանի որ ներկայանում եմ իմ մասնագիտությամբ, թեպետ հաղորդման շրջանակներում եւ հատկապես այդ կոլեկտիվի առկայությամբ եւս ինձ շատ լավ էի զգում. ես իսկապես գերագույն հաճույք եմ ստացել այն ողջ ընթացքում, երբ աշխատել եմ «Մեր մեջ ասած» հաղորդման համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նոր աշխատանքի եւ «Մեր մեջ ասած» հաղորդման մասին նշեց Իրինա Դանիելյանը:
Շարունակությունը` այստեղ: