Երգչուհի Էմմին նոր տեսահոլովակ ունի, որը համացանցում է հայտնվել երեկ երեկոյան: «Սիրելով հեռանում եմ». այսպես է կոչվում նրա նոր երգը, որի հիման վրա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը նկարահանել է համանուն տեսահոլովակը: Երաժշտության հեղինակն Արման Ղազարյանն է, խոսքերինը` Սիլվա Հակոբյանը: