«Դոլբի» կինոթատրոնի բեմից վերջին անգամ հնչեց ցանկացած դերասանի կամ ռեժիսորի համար ամենացանկալի արտահայտությունը. «...և «Օսկարը» ստանում է...»: 86 արարողություն, որոնք լի էին անակնկալներով: Մինչև վերջին պահը բուքմեյքերական գրասենյակները պայթեցնում էին դրույքներով, սակայն ընդհուպ մինչև մրցանակակիրների անունները հայտարարելը հաղթողների անունները կանխագուշակելն առանց բյուրեղյա գնդի անհնար էր: Քիչ էր մնում առաջին անգամ պատմության մեջ չլիներ ակնհայտ ֆավորիտ կամ լիդեր: Այդ իսկ պատճառով երեկոն լի էր լարվածությամբ: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից:
Ստորև ներկայացնում ենք հաղթողների ցուցակը.
Լավագույն ֆիլմ` «Ստրկության 12 տարի»,
Լավագույն դերասան` Մեթյու Մքքոննահի, «Գնորդների դալլասյան ակումբը»,
Լավագույն դերասանուհի` Քեյթ Բլանշետ, «Հասմիկը»,
Երկրորդ պլանի լավագույն դերասան` Ջարեդ Լետո, «Գնորդների դալլասյան ակումբը»,
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Լուպիտա Նիոնգո, «Ստրկության 12 տարի»,
Լավագույն ռեժիսոր` Ալֆոնսո Կուարոն, «Գրավիտացիա»,
Լավագույն օրիգինալ սցենար` Սփայք Ջոնս, «Նա»,
Լավագույն ադապտացված սցենար` Ջոն Ռիդլի, «Ստրկության 12 տարի»,
Օտարալեզու լավագույն ֆիլմ` «Մեծ գեղեցկություն»(Իտալիա), ռեժիսոր` Պաոլո Սորրենտինո,
Լավագույն խաղարկային ֆիլմ` «Սառը սիրտը»,
Լավագույն փաստավավերագրական ֆիլմ` «Աստղ դառնալուց 20 ֆուտ հեռավորության վրա»,
Լավագույն տեսողական էֆեկտներ` «Գրավիտացիա»,
Լավագույն օպերատորական աշխատանք` Էմանուել Լյուբեցկի «Գրավիտացիա»,
Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ` «Գնորդների դալլասյան ակումբ»,
Լավագույն երաժշտություն` Սթիվեն Փրայս, «Գրավիտացիա»,
Կոստյումների լավագույն դիզայն` «Մեծն Գեթսբին»
Լավագույն նկարիչ-բեմադրիչ` «Մեծն Գեթսբին»,
Լավագույն ձայն` «Գրավիտացիա»,
Ձայնի լավագույն մոնտաժ` «Գրավիտացիա»,
Լավագույն մոնտաժ` «Գրավիտացիա»,
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ` «Հելիում», Անդերս Ուոլթեր և Քիմ Մագնուսսոն,
Լավագույն կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ` «Լեդին համար 6-ում», Մալքոլմ Քլարք,
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Պարոն Իլյումինատոր», Լորեն Ուիթց և Ալեքսանդր Էսպիրագես,
Լավագույն երգ` "Let it Go", «Սառը սիրտ»: