Ներկայացնում ենք «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներին:
«Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»։ Մինչ այդ սխալմամբ հայտարարվել էր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը»։
«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»):
«Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:
Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին հետևում են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, արդեն հայտարարվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի («Լուսնի լույսը»):
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ»):
«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկարատև ֆիլմը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»:
«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ»-ին:
«Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):