Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաև անցյալ տարի, վարում էր Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ջրի ձևը»:
Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝
«Անվանիր ինձ քո անունով»
«Մութ ժամանակներ»
«Դյունկերկ»
«Հեռու գնա»
«Լեդի Բյորդ»
«Անտեսանելի թել»
«Գաղտնի դոսյե»
«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»:
«Լավագույն դերասանուհի» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Սալի Հոքինսը՝ «Ջրի ձեւը»
Մարգո Ռոբինը՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի»
Սիրշա Ռոնանը՝ «Լեդի Բյորդ»
Մերիլ Սթրիփը՝ «Գաղտնի դոսյե»:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց Գիլյերմո դել Տորոյին («Ջրի ձեւը»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Քրիսթոֆեր Հոլանը՝ «Դյունկերկ»
Ջորդան Փիլը՝ «Հեռու գնա»
Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բյորդ»
Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Անտեսանելի թել»
Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձեւը»:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Սեմ Ռոքուելը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
Մրցակցություն էին կազմում՝
Ուիլեմ Դեֆոն՝ «Ֆլորիդա նախագիծ»
Վուդի Հարելսոնը՝ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»
Ռիչարդ Ջենքինսը՝ «Ջրի ձեւը»
Քրիսթոֆեր Փլամերը՝ «Աշխարհի բոլոր փողերը»:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացավ Էլիսոն Ջենին («Տոնյան՝ ընդդեմ բոլորի»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Մերի Ջեյ Բլայջը՝ «Մադբաունդ ֆերման»
Լեսլի Մենվիլը՝ «Անտեսանելի թել»
Լորի Մետկաֆը՝ «Լեդի Բյորդ»
Օկտավիա Սփենսերը՝ «Ջրի ձեւը»: