Թատերասեր հայ  հանդիսատեսը տարվա ընթացքում հնարավորություն ունի դիտելու ոչ միայն տեղական, այլև արտասահմանից ժամանած թատերախմբերի բեմադրություններ:  

Հայտնի մարդկանցից  շատերին երբեմն կարող ենք տեսնել ներկայացումների պրեմիերաներին, իսկ հազվադեպ՝ նաև սովորական օրերի ներկայացումներին: Ոմանք կամ չեն սիրում թատրոն հաճախել, կամ էլ պատճառաբանում են, թե զբաղված են :

ArmՏtar.am-ն այսօր կփորձի պատմել 3 երգչուհիների դիտած վերջին և ամենատպավորված ներկայացումների ու բեմում խաղալու ցանկության մասին:

Սիլվա Հակոբյան:

Ձեզ շատ քիչ ենք տեսնում թատրոններում, ո՞րն է պատճառը՝ ժամանակ չկա, թե՞  ներկայացումները այնքան էլ դուր չեն գալիս:

Ո՛չ,  միայն ժամանակի հետ է կապված,  բայց եթե ազատ ժամանակ եմ  ունենում, առաջինը, որ նախընտրում եմ, դա կինոթատրոն ու թատրոն գնալն է, քանի որ հիանալի ներկայացումներ կան վերջին շրջանում : Հնարավորության դեպքում հաճախում եմ, բայց ոչ միայնակ, այլ ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ :

Թատրոն գնում եք, քանի որ..

Քանի որ լիցաքթավելու կարիք եմ ունենում և ցանկանում եմ ինչ-որ բան սովորել թատրոնի միջոցով: Ներկայացումները հանդիսատեսին ինչ-որ բան տալիս են:

Ներկայացում, որը Ձեզ մտածելու տեղիք տվեց:
Այո՛,  նման ներկայացում կա, և ամենատպավորվածը  Կամերային թատրոնի «Ինչ տարբերություն, թե ում հետ»  ներկայացումնն է, որ իսկապես մտածելու տեղիք տվեց և կարող եմ ասել, որ շատ հարցերի պատասխան էլ տվեց: Ներկայացման մեջ կա իմաստ, միտք, ենթատեքստ :

Կա՞  այնպիսի ներկայացում, որում  կցանկանայիք  ինքներդ էլ խաղալ:

Երբ չորս տարեկան էի, հայրիկի հետ  «Քաջ Նազար»-ն եմ խաղացել և անգամ, երբ հայրս բառերը մոռացել էր, ես իրեն հուշեցի, քանի որ և՛ իմ, և՛ նրա խոսքերն անգիր գիտեի: Կցանկանայի այդ տեսակ  ներկայացումներում  լինել կամ ինձ համապատասխան ինչ-որ դեր սիրով կփորձեի, ինչու չէ, նաև մյուզիքլում  կխաղայի:

Վերջին դիտած ներկայացումը ո՞րն է եղել:

Տիկնիկային թատրոնում՝ Նարեկ Դուրյանի ներկայացումներից մեկն է:

 

 

Շարունակությունը` այստեղ: