Այս վարժությունների շնորհիվ թևերդ կդառնան ձիգ և գրավիչ:

Ծանոթացիր մարզչիդ հետ` Թրեյսի Անդերսոնը հայտնի ֆիթնես գուրու է, ով օգնում է Գվինեթ Փելթրոուի և Քեյթ Հադսոնի նման աշխարհահռչակ աստղերի` ունենալու ձիգ և սլացիկ մարմին:

 

Կրկնակի պտույտ

1. Սկսիր ելման դիրքից` ոտքերդ ուսերիցդ փոքր-ինչ լայն դրած: Ձեռքերդ առաջ մեկնիր և մի փոքր թեքիր` ափերդ դեպի վեր պահելով. դու կզգաս` ինչպես են թևերիդ մկանները լարվում:

2. Թևերդ լայն բացիր և պտտեցրու այնպես, որ ձեռքերիդ ափերը հայտնվեն քո հետևում: Մի քանի վայրկյան կանգնիր այս դիրքում, ապա վերադարձիր ելման դիրք: Սա մեկ մոտեցում է, կրկնիր առնվազն 30 անգամ:

 

Կողային ձգում

1. Սկսիր կողային պլանկինգից` օգտագործելով ձախ ձեռքդ և ծնկներդ` հավասարակշռությունը պահելու համար: Աջ ձեռքդ տար դեպի հատակը` ձեռքիդ ափը պահելով մարմնիդ հակառակ: 2. Աջ ձեռքդ ուղիղ բարձրացրու այնպես, որ ձեռքիդ ափը լինի հետևում: Պահիր այդպես մի քանի վայրկյան, այնուհետև վերադարձիր ելման դիրք: Կատարիր առնվազն 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

 

Ձգվիր և վերցրու

1. Կանգնիր` ոտքերդ պահելով ուսերիցդ լայն: Հիմնականում հենվիր ձախ ոտքիդ վրա, իսկ աջ ձեռքդ դիր ազդրիդ: Ձգիր ձախ ձեռքդ վեր` արմունկը թեքված և ափը բացած: 2. Ձգվիր ձախ ձեռքովդ վեր ` ափով բռունցք կազմելով և պահիր մոտ 3 վայրկյան: Դու կզգաս, ինչպես են մկաններդ ձգվում: Սա մեկ մոտեցում է, կատարիր առնվազն 30 անգամ և անցիր մյուս կողմին:

 

Ձեռքդ հետ ուղղիր

1. Կանգնիր հատակին, ոտքերդ ուսերիցդ լայն և որովայնիդ մկանները ձգած: Բարձրացրու ձեռքերդ` արմունկներդ թեքված այնպես, որ դրանք լինեն կրծքավանդակիդ զուգահեռ (աջ ձեռքդ ձախից մի քանի սանտիմետր վեր պահած): Նախաբազուկներդ այնպես պտտիր, որ ձեռքիդ ափերը դեպի դուրս լինեն: 2. Պարզիր աջ ձեռքդ և տար հետ` կարծես ափով ցանկանում ես ապտակել մեկին: Այդպես կանգնիր մի քանի վայրկյան, ապա վերադարձիր ելման դիրք: Կատարիր այս վարժությունն առնվազն 30 անգամ, ապա անցիր ձախ ձեռքին:

 

Վարժություններն ավելի հետաքրքիր և ինտենսիվ դարձրու

Կատարիր այս վարժությունները շաբաթական երեք անգամ և 14 օր անց արդեն արդյունքը տեսանելի կլինի: Առավելագույն ադյունքի համար կարող ես հետզհետե ավելացնել մոտեցումների քանակը: