Cosmo.am-ը գրում է.
Կանայք և տղամարդիկ տարբեր ձևով են վերաբերվում սեքսին: Ներկայացնում ենք հինգ հիմնական տարբերությունները:
Կանայք ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ
Կանանց համար կարևոր է ոչ միայն սոսկ ֆիզիկական ակտը: Սեքսի ժամանակ նա ուզում է լսել իր զուգընկերոջ զգացմունքների բանավոր ապացույցները:
Կանայք տղամարդկանցից ավելի լուրջ են
Կարծիք կա, թե կինը վերաբերվում է սեքսին շատ ավելի լրջորեն, քան տղամարդը: Այն, ինչ կարող է տղամարդու համար մի գիշերվա սիրավեպ լինել, կնոջ ենթագիտակցության կողմից ընդունվում է որպես հետագա հարաբերությունների հեռանկար:
Տղամարդիկ ավելի զգայուն են անհաջողությունների նկատմամբ
Տղամարդիկ ավելի սուր են վերապրում անհաջողությունները սիրային ֆրոնտում: «Կրիտիկական իրավիճակներում» թույլ տված քո ցանկացած անզգույշ նկատողություն կարող է երկար ժամանակ խաթարել նրա ինքնագնահատականը, որքան էլ նա սրամիտ և ինքնահեգնող լինի ննջարանից դուրս:
Տղամարդիկ ավելի հաճախ են մտածում սեքսի մասին
Հետազոտությունները պարզել են, որ տղամարդիկ մեկ օրվա ընթացքում սեքսի մասին մտածում են տասնյակ անգամ ավելի շատ, քան կանայք:
Շարունակությունը` այստեղ: