Cosmo.am-ը գրում է.
Փառահեղ սեքսը կարող է թեժ և փոքր-ինչ դաժան լինել, բայց այս խորհուրդների շնորհիվ այն կարող է նաև անասելի ռոմանտիկ լինել: Վայրենի սեքսը, որը քեզ ստիպում է երազել ձայնամեկուսիչ պատերի և մահճակալի ամուր զսպանակների մասին, իսկական վայելք է, բայց, հավանաբար, դու երբեմն տենչում ես այնպիսի սեքս, որը ձեր միջև խթանում է զգացմունքային և հոգևոր մտերմությունը: Ու թեպետ ակնհայտ է, որ մտերմությունը կարևոր է, ցավոք, շատ հաճախ այն ակտի ընթացքում բացակայում է:
«Մարդիկ հակված են ուշադրությունն այնքան սևեռել օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ֆիզիկական դիրքերի և գործողությունների վրա, որ այդ ընթացքում կորցնում են իրենց զուգընկերոջ հետ հոգեկան կապը»,- ասում է սեռական հարցերով թերապևտ, գիտությունների դոկտոր, «Անվախ սեքս» գրքի հեղինակ Ջոյ Դևիդսոնը: Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել միմյանցից կտրվածության:
Ուստի մենք պատրաստվում ենք քեզ հաղորդակից դարձնել ռոմանտիզմը խթանելու գաղտնիքներին: «Իսկապես զգայական սեքսի բանալին գործողության բոլոր փուլերում միմյանց հետ կապի մեջ լինելն է՝ այնպես, որ զգաք, որ դուք մեկ միասնություն եք, այլ ոչ թե երկու առանձին անձ»,- բացատրում է Դևիդսոնը: Ահա թե ինչպես հասնել դրան:
Շարունակությունը` այստեղ: