Ամերիկան ակտիվորեն պատրաստվում է կինոինդուստրիայում տարվա ամենաաղմկոտ իրադարձություններից մեկին` «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկանում ենք Viva.ua կայքից:
Մարտի 2-ին Լոս Անջելեսում կանցկացվի «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը: Շռնդալից երեկոյին մնում է ընդամենը մի քանի օր: Համաշխարհային աստղերը փորձում են օտ կուտյուր շքեղ զգեստներ, կազմակերպիչները նյարդային լարվածության մեջ վերջացնում են մեծ երեկոյի բոլոր նախապատրաստությունները, իսկ համաշխարհային ռեստորանային ինդուստրիայի աստղ Վոլֆգանգ Պակը, ըստ ավանդույթի` նախատեսում է հանդիսության հյուրերին գրավել նրբահամ խորտիկներով և դելիկատեսներով:
Միևնույն ժամանակ, ամերիկյան "People" ամսագիրը որոշել է վերադառնալ անցյալ և վերհիշել, թե ինչպիսին էր «Օսկար» մրցանակաբաշխությունը և ինչպիսի տեսք ունեին կինոինդուստրիայի աստղերը 80-90-ական թվականներին: