Life.panorama.am-ը գրում է.

 

Վերջերս լուրեր էին տարածվել, թե Վերա Բրեժնևայի և Կոնստանտին Մելաձեի մեջ սիրավեպ կա: Լուրերը թեժացան այն բանցի հետո, երբ Մելաձեին սկսեցին հաճախ տեսնել Վերա Բրեժնևայի տան շրջակայքում: Մելաձեն վերջապես մեկնաբանել է լուրը.

 

«Այդ լրագրողների հերթական մտացածին լուրն է: Նրանք 10 տարվա ընթացքում հարյուր անգամ մեզ ամուսնացրել ու բաժանել են, իսկ հիմա որոշել են, որ մենք սիրեկաններ ենք: Այդ անհեթեթություն է: Մենք Վերայի հետ վաղեմի ընկերներ ու գործընկերներ ենք, եւ ոչ մի վատ բան չկա նրանում, որ ազատ ժամանակ միմյանց հյուր ենք գնում»: