Կոնստանտին Մելաձեն հերքեց ԶԼՄ-ների տարածած հայտարարությունները՝ իր և «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևայի սիրավեպի մասին: Այս մասին հայտնում է viva.ua-ն:


Մելաձեի և Բրեժնևայի սիրավեպի մասին սկսվեց խոսվել, երբ նրանք միասին հայտնվեցին Կիևի ռեստորաններից մեկում, որից հետո զույգն իբր գիշերն անցկացրեց երգչուհու տանը:


Այս շրջանառվող լուրերից հետո Մելաձեն հայտարարեց, որ իր և Բրեժնևայի միջև խիստ մտերմիկ ընկերական հարաբերություններ են և ուրիշ ոչինչ:


«Ինձ հաճախ են դարձնում այն երգչուհիների սիրեկանը, որոնց հետ ես աշխատում եմ: Դա իհարկե կապված է իմ մասնագիտության հետ և այդ ամենը միայն մարդկանց հիվանդ և խղճուկ երևակայության արդյունքն է: Մինչև Վերայի հետ իմ սիրավեպի լուրը, խոսում էին իմ և Գագարինայի նեղ անձնական հարաբերությունների մասին: Ինչ վերաբերում է Վերային, ապա մեր հարաբերությունները շատ ջերմ ու ընկերական են, երկուսս էլ ունենք ընտանիքներ և ուղղակի հին ընկերներ ենք: Ուրիշ ոչ մի գաղտնիք չկա»,-ասել է Կոնստանտին Մելաձեն: