Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել գնահատել կանանց արժանիքներն ու գեղեցկությունը:

1. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում դեմք, որը կերտել է կյանքը, 50 տարեկանում դեմք, որին դուք արժանի եք:

2. Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:

3. Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում:

4. Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

5. Եթե ձեզ ապշեցրել է ինչ-որ կնոջ գեղեցկություն, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա հագել, ուրեմն նա կատարյալ էր հագնվել:

6. Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

7. Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող:

8. Սիրո համար վճարում ես հետաձգված, և ցավոք հիմնականում, երբ ամեն ինչ արդեն վերջացել է:

9. Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ:

10. Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելուց նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

 

Շարունակությունը՝ այստեղ: