Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի:
Ժամանակ մի վատնիր հարվածելով պատին և հույս ունենալով, որ այն դուռ կդառնա:
Եթե դու գիտես, որ տղամարդիկ երեխաների պես են, դու գիտես ամեն ինչ:
Կան մարդիկ, ովքեր փող ունեն և կան հարուստ մարդիկ:
Կինն ունի այն տարիքը, որին արժանի է:
Ես չգիտեմ, թե ինչու են կանայք ցանկանում այն, ինչ ունեն տղամարդիկ, երբ կինն ունի հենց նրան' տղամարդուն:
Խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:
Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց:
Ինչքան վատ են կնոջ գործերը՝ այնքան նա լավ տեսք պետք է ունենա:
Զսպիր քեզ, երբ վիրավորված ես, ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:
Անփոխարինելի լինելու համար պետք է մշտապես լինել տարբեր:
Դու մի անգամ ես ապրում, պետք է լինել զվարճալի:
Աշխարհի լավագույն գույնն այն է, որը քեզ սազում է:
Տղամարդիկ մշտապես հիշում են այն կանանց, ովքեր անհարմարավետություն և բարդություններ են բերել:
Միայն հիշողություն չունեցողներն են շարունակ խոսում իրենց ծագումնաբանության մասին:
Շարունակությունը՝ այստեղ: