Ladynews.am-ը գրում է.

 

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի կնոջ մարմինը, որպեսզի տղամարդիկ այն համարեն սեքսուալ:

Փորձարկմանը մասնակցել է 19-46 տարեկան 1 300 տղամարդ: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին ցույց են տվել կնոջ և տղամարդու նկարներ՝ առանց դեմքի: Տղամարդիկ պետք է ընտրեին իրենց առավել շատ դուր եկած կառուցվածքը:

Պարզվել է, որ կանացի սեքսուալության մեջ գլխավորը համաչափությունն է: Հետաքրքիրն այն է, որ հարցվածների մեծ մասն իրենց ձայնը տվել է հունական աստվածուհու՝ Վեներայի, կառուցվածքի նման կառուցվածք ունեցող կանանց: Իսկ տղամարդու գեղեցկության չափանիշ համարվել են Ադոնիսին նման տղամարդիկ: