Աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն զարմանալի օրենքներ, որոնք կոչված են կարգավորելու մարդկային (և ոչ միայն) կյանքի ամենաինտիմ կողմը: Օրինակ`ամերիկյան Կոնեկտիկուտում չի կարելի սեքսով զբաղվել ցերեկային լույսի ներքո, իսկ Դելավերում, հակառակը` մթության մեջ: Ալյասկայի նահանգում եղջերուներին “արգելված է” բեղմնավորվել քաղաքի փողոցում, իսկ Մալազիայի փողոցում համբուրվելու դեպքում կարող եք հայտնվել բանտում:
Մեծ Բրիտանիայում խուսափեք սիրախաղից. անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անողին սպառնում է 180 հազար եվրո տուգանք կամ էլ 3 ամսվա ազատազրկում: Հետաքրքրական, որ ոչ երկիմաստ առաջարկությամբ տղամարդուն դիմելու դեպքում պատիժ սահմանված չէ:
Կաթոլիկ Իռլանդիայում մինչև 1993 թիվն արգելված էր պահպանակների ներկրումը: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, սեքսը բացառապես սերունդը շարունակելու համար է: Մինչ օրս էլ հակաբեղմնավորիչներն այստեղ շատ թանկ են: Սեքսին վերաբերող ամենաանհեթեթ ու տարօրինակ օրենքները գործում են ԱՄՆ-ի տարածքում: Դրանք տարբերվում են նահանգից նահանգ: Օրինակ` եթե դուք սեքսով զբաղվել նախընտրում եք մթության մեջ, ապա պետք է Դելավերից հեռանաք, բայց ոչ շատ հեռու, ընդամենը հարևան Կոնեկտիկուտ:
Օրեգոնում խիստ պատժվում է սեռական ակտի ժամանակ հայհոյելը: Եթե նույնիսկ հայհոյանքը ձեզ ու ձեր զուգընկերոջը գրգռում են, ավելի լավ է լռեք, որ հարևանները չլսեն: Այս նահանգի բնակիչները զրկված են ևս մեկ հաճույքից. Նույնիսկ սեփական տանը նրանք չեն կարող մերկ ման գալ, որպեսզի լուսանկարներից ու դիմանկարներից իրենց նայող հանգուցյալների հոգիներին չվիրավորեն:
Իսկ այ Մինեսոտայի կանանց բախտը բերել է. ոչ մի տղամարդ իրավունք չունի նրանց հետ անկողին մտնել, եթե սխտորով, սոխով ու ձկան հոտով է բուրում: Դա արգելված է օրենսդրորեն: Կարելի է նախանձել Նեբրասկայի բնակչուհիներին, որտեղ տղամարդկանց արգելված է կեղտոտ սպիտակեղենով սիրով զբաղվելը: Ոչ մի “հոտավետ” գուլպա ու ոչ թարմ վարտիք: Եթե ամուսինը չի կատարում այդ պահանջները, ապա նրան նույնիսկ կարելի է դատի տալ:
Յուտա նահանգում արգելված է անգիտակից վիճակում գտնվող մարդու հետ սեքսուալ շփումը, հատկապես, եթե նրան պետք է վերակենդանացնեն կամ էլ վիրահատեն: Մի զավեշտալի օրենք էլ Յուտայից, որը կարգավորում է սեքսուալ ու ամուսնական հարաբերությունները. Մոտիկ հարազաները միմյանց հետ կարող են ամուսնանալ միայն 65 տարեկանից հետո: Չէ որ այդ տարիքում դժվար թե ամուսիններին հաջողվի սերունդ տալ, ինչը, գենետիկայի օրենքների համաձայն, անառողջ երեխա ունենալու հավանականությունը խիստ մեծացնում է:
Ամերիկայի շատ նահանգներում պահպանվել են կենդանիների հետ սեքսը կարգավորող օրենքներ: Մնում է երևակայել, թե ինչ հանգամանքներ են հանգեցրել նման օրենքներ ընդունելուն: Ֆլորիդայում, օրինակ, արգելված է սեռական կապի մեջ մտնել վարազի հետ, Մինեսոտայում` թռչունների, իսկ կոնեկտիկուտում` 18 կգ-ից բարձր քաշ ունեցող կենդանիների հետ: Ստացվում է, որ ցանկացած կենդանի, որի քաշը չի գերազանցում նշաձողը, ապա կարելի է օգտագործել սեքսուալ հաճույքի համար:
Սակայն այս օրենքները տարածվում են նաև կենդանիների վրա: օրինակ` Կալիֆոռնիայում կատուն շան հետ հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն կարող են զբաղվել սիրով: Բնականաբար, փաստաթուղթը ձևակերպում են նրանց տերերը: Իսկ Տեխասում գործող օրենքի համաձայն, խոզերին արգելված է օդանավակայանի տարածքում սիրային հաճույքներին տրվելը:
Շատ երկրներում ու քաղաքներում անգամ համբույրն է օրենքով կարգավորվում: Այովայում արգելված է անծանոթների հետ համբուրվելը: Ոչ մի ռոմանտիկա: Կոլորադոյում արգելված է քնած կնոջը համբուրելը, եթե անգամ այդ կինը ընկերուհին է, կինը կամ նույնիսկ քնած դուստրը, որին հայրը կամենում է “պաչիկ” անել: Կոնեկտիկուտում ավելի էկզոտիկ օրենքներ են. ամուսիններն իրենց կանայք իրավունք չունեն համբուրել կիրակի օրերին: Իսկ այլ կանանց հետ կիրակի օրերին համբուրվելու մասին օրենքը լռում է:
Կան երկրներ էլ, որտեղ բարքերն ավելի խիստ են, իսկ հասարակական վայրերում հաբուրվելու համար պատիժը` բավականաչափ լուրջտ: Մալազիայում, օրինակ, հասարակական վայրերում համբուրվելու համար սահմանված է 75 դոլար տուգանք: Ինդոնեզիայում նույն զանցանքի համար սահմանված տուգանքն ավելի թանկ է նստում` ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով կամ 100 հազար դոլար: Սիրառատ Ֆրանսիան ներողամիտ է այդ հարցում, սակայն տուգանում է համբույրի համար, եթե “դեպքը” կատարվում է երկաթուղու վրա: Անվիճելի է, որ այդ վայրում ոչ միայն համբուրվել, այլև կանգնել խորհուրդ չի տրվում:
Իրանում, հասրակական վայրում համբուրվելը պատժվում է ճիպոտահարությամբ, ընդ որում, խոսքը միայն շուրթերը համբուրելու մասին չէ: 2004-ին իրանցի կինոսատղ Հորահ Կոմանդիրշը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանանալով, ուրախությունից ռեժիսորին թույլ տվեց համբուրել իր ճակատը: 50-ամյա դերասանուհուն դատապարտեցին 74 ճիպոտահարվածի: Հրապարակային ներողությունից հետո միայն դատավճիռը փոխարինեցին պայմանական պատժամիջոցով:
Նման խիստ կարգեր են նաև ԱՄԷ-ում: Աբու Դաբիում փողոցում համբուրվելու դեպքում 10 օր կալանքի են դատապարտում: Մի քանի տարի առաջ Դուբայում 2 զբոսաշրջիկ` Ուկրաինայի քաղաքացին ու Ուզբեկստանի քաղաքացուհին փողոցում համբուրվելու համար տուգանվեցին 1000-ական դոլարով: Ոստիկանական արձանագրության մեջ նշվում է, որ նրանք անօրինական գործողություն են կատարել, ինչը հասարակական բարոյական նորմի խախտում է:
2009-ին նույն քաղաքում ոստիկանները ձերբակալել են Բրիտանիայից ժամանած սիրահար զույգին, որոնք համբուրվում էին ու գարեջուր խմում նորաձև Jumeirah Beach Residence թաղամասի ռեստորաններից մեկում: Նրանք նույնպես տուգանվեցին 1000 դրահմով ու մեկամսյա ազատազրկմամբ : Ոստիկանություն էր կանչել հարևան սեղանի այցելուն, որը վրդովված էր կատարվածով, պատճառաբանելով, թե ականատես են դարձել նաև իր երեխաները: Զույգը դատավճիռը բողոքարկեց, սակայն դատարանը մերժեց հայցը:
Նույնիսկ Իտալիայում է համբույրի նկատմամբ օրենքը խստացել: Մի 65-ամյա պարոն փորձել էր համբուրել անչափահասի ձեռնոցով ձեռքը, ինչի համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Գուցե տարեց տղամարդու արարքը ճիշտ չէր հասկացվել: Գործը լսելուց հետո ազատազրկումը փոխարինեցին 25 մլն լիր տուգանքով: Ընդ որում, դատավորները նշել էին, որ եթե հանկարծ տղամարդը փորձեր շուրթերով հպվեր անչափահասի շուրթերին, ապա այդ արարքը կգնահատվեր որպես բռնություն, իսկ համբույրն այտին, պարանոցին կամ էլ չծածկված ձեռքին` վիրավորանք: Իտալացի խիստ դատավորների կարծիքով միայն ճակատին դրոշմված հայրական համբույրը չի արգելվում: