«Քաղաքումի» Մելոն`իրականում Գևորգ Մանուկյանը, երեք օր քեֆ է արել, առիթն էլ ծննդյան 28-րդ տարեդարձն է եղել: «Ես ծնվել եմ փետրվարի 19-ին, սակայն փաստաթղթերումս գրվել է փետրվարի 20, ամսի 21-ին էլ հայրիկիս ծնունդն է, այնպես որ, ամեն տարի երեք օր քեֆ ենք անում,- ESem.am-ին պատմեց դերասանը` նշելով, որ այնքան էլ չի սիրում իր տարեդարձը: -Մի տարով էլ ես մեծանում ու տարեդարձիդ օրը սկսում ես մտածել` իսկ ինչ եմ արել նախորդ տարվա ընթացքում: Եթե մի քիչ ինքնաքննադատ ես լինում ու ավելի բարձր նշաձող ես սահմանում, քան կարող ես տվյալ շրջանում, հասկանում ես, որ ոչինչ էլ չես արել: Սակայն վերջին տարիներին, տեսնելով, թե ընկերներս ինչպես են ուրախանում այդ օրը, ես էլ եմ փորձում ուղղակի ուրախանալ, ոչ թե մտածել»:
Գևորգի խոսքով` անակնկալներ չեն եղել օրվա կապակցությամբ, սակայն շատ հետաքրքիր է նշել այն. «Ամսի 19-ին ընկերներիս հետ շատ բարձր տրամադրությամբ գնացենք Հոկտեմբեյան: Նույնիսկ ցուրտը մեզ չվախեցրեց: Խորոված արեցինք, պարեցինք, երգեցինք, Գյումրիից եկած երաժիշտներ էլ կային մեզ հետ, ովքեր կենդանի նվագեցին: Ամսի 20-ին արդեն Գյումրիում նշեցինք ծնունդս, 21-ին էլ հայրիկիս ծնունդն էր ու մեծ քեֆ արեցինք:)»:
Շարունակությունը` այստեղ: