«Բանակում», «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Մելոն՝ իրականում Գևորգ Մանուկյանը երկրորդ անգամ է ամուսնացել:
ESem.am-ին հայտնի է դարձել, որ նրա և ընտրյալի՝ Աննա Իգիթյանի հարսանիքը կայացել է նոյեմբերի 24-ին: Սուրբ Հովհաննես եկեղեցում Գևորգն ու Աննան փոխանակվել են ամուսնական մատանիներով, միմյանց տեր և հնազանդ լինելու, հավերժ սիրելու երդում տվել:
Աստծո օրհնությունը ստանալուց հետո զույգն ուղևորվել է հարսանեկան ֆոտոշարք անելու, այնուհետև խնջույքի:) Զույգն ամուսնական ֆոտոշարքն անցել է Հաղթանակի զբոսայգում:
Գևորգին և Աննային շնորհավորելու էին գնացել մի շարք հայտնիներ՝ Անաիս Սարդարյանը, Էմիլ Գալստյանը, Սոնա Մաթևոսյանը, Հովհաննես Դավթյանը, Դիանա Գրիգորյանը և այլք, իսկ ազաբի դերում հանդես է եկել «Քաղաքումի» Վարուժը՝ իրականում՝ Գոռ Հարությունյանը:
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը