Կյանքի մասին՝
Երբեք մի ասեք ձեր մասին ոչ լավ, ոչ էլ վատ բաներ: Առաջին դեպքում ձեզ չեն հավատա, երկրորդ դեպքում ավելի կծաղկեցնեն:
Փաստն աշխարհի ամենահամառ բանն է:
Կյանքը մեզանից այնքան արագ է հեռանում, կարծես նրան հետաքրքիր չէ մեզ հետ:
Կա մի ճշմարտություն. կյանքը մահի հականիշն է, իսկ մահը կյանքի ժխտումն է որպես այդպիսին:
Կյանքը վնասակար բան է: Նրանից բոլորը մահանում են:
Կյանքին այդքան լուրջ մի վերաբերվեք: Միևնույն է, նրանից ողջ դուրս չեք պրծնի:
Մահն այն է, երբ մարդն ամեն ինչի վրա աչք է փակում:
Երբ կորցնելու ոչինչ չկա, կորցնում են սկզբունքները:
Ամեն բան, որ կատարվում է, ունի պատճառներ:
Մարդն ուժեղ է ճակատագրից, քանի դեռ չի հանձնվում:
Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, մեզ ուժեղ է դարձնում:
Անմիտ և անխոհեմ ապրելը նշանակում է ոչ թե վատ ապրել, այլ դանդաղ մեռնել:
Հիմարների երկրում ամեն հիմարություն ոսկու արժեք ունի:
Եթե վիճում ես հիմարի հետ, հնարավոր է, նույն բանն էլ նա է անում:
Կյանքը խորամանկ է: Երբ բոլոր խաղաքարտերն իմ ձեռքում են, նա որոշում է շախմատ խաղալ:
Կյանքն այն է, ինչ կատարվում է մեզ հետ այն ժամանակ, երբ ապագայի ծրագրեր ենք կազմում:
Շարունակությունը` այստեղ: