Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։
Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։
Սիրել նշանակում է դադարել համեմատել։
Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջով պղինձն էլ ոսկի կերևա։
Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։
Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Սիրել նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ նայել միևնույն ուղղությամբ:
Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է, ինչպես ապակին:
Աղքատ է սերը, եթե այն կարելի է չափել:
Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
Սիրել նշանակում է տալ և ոչ թե վերցնել:
Սիրել նշանակում է գործել:
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք, և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:
INFOmanka