Tert.am-ը գրում է.

 

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Քիստինա Ագիլերան մեկ շաբաթ առաջ նշանադրվել է իր ընկերոջ՝ պրոդյուսեր Մեթյու Ռաթլերի հետ, ում հետ հանդիպում է արդեն մի քանի տարի։ Իսկ այժմ հայտնի է դարձել երգչուհու հղիության մասին։

 

Ըստ People ամսագրի՝ ուրախալի լուրը երգչուհին անձամբ է հայտնել՝ չմանրամասնելով, թե երբ է լույս աշխարհ գալու նրա 2-րդ երեխան։ 

 

Tatler-ը հիշեցնում է, որ պրոդյուսեր Ջորդան Բրաթմանի հետ նախորդ ամուսնությունից 33-ամյա երգչուհին ունի 6-ամյա որդի՝ Մաքս Լիրոնը։