Շուրջ մեկ տարի Քրիստինա Ագիլերան լսում էր քննադատների կարծիքը՝ կապված իր գիրանալու հետ: Երգչուհին էլ վստահեցնում էր՝ իրեն շատ հարմար է այդ քաշը, եւ ինքն էլ շատ գոհ է իր այդ կառուցվածքից: Սակայն պարզվում է՝ չկարողացավ երկար դիմնալ եւ, ի վերջո, որոշեց ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ընդամենը երկու ամսվա ընթացքում նկատելիորեն նիհարել է: Ինչպես պարզվում է, նման արդյունք ունենալու համար նա պարտական է The Fresh Diet կազմակերպությանը, որը նրա համար ապահովել է ամենօրյա աոողջ սնունդ: Այդ դիետաների համար երգչուհին ծախսել է աստղերի չափանիշներով շատ համեստ գումար՝ ամիսը 1400 դոլար: Ամենօրյա սննդակարգն այսպիսին է՝ նախաճաշին՝ մրգերով շիլա, ճաշին ՝ տաք աղցան, թյուննոսն էլ ընթրիքին: Չնայած նրան, որ Ագիլերան դիտեա է պահում, իրեն թույլ է տալիս օգտվել դեսերտից էլ, միջինում էլ կորցնում է 1600 կալորիա: Իհարկե, երգչուհին չի բավարարվում միայն սննդակարգով, զբաղվում է սպորտով, հաճախում յոգայի: Ինչքան էլ Քրիստինան վստահեցնում էր՝ իրեն գեր լավ է զգում, այնուամենայնիվ նա առանց ավելորդ կիլոգրամների ավելի երջանիկ եւ ինքնավստահ տեսք ունի:

600x580600x580600x580600x580