Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ամուսնանում է:

 

Սիրահարների օրը փոփ-արքայադուստրը հայտարարել է, որ իր բոյֆրենդը' կինոպրոդյուսեր Մեթ Ռատլերն իրեն առաջարկություն է արել: Իր որդի Մաքսի հորից' Ջորդան Բրեթմենից բաժանվելուց հետո, երգչուհին չի հիասթափվել ամուսնություն ասվածից: Քրիստինան հաճույքով դրական պատասխան է տվել իր' սիրտը և ձեռքը խնդրելու առաջարկությանը: Թվիթերի իր միկրոբլոգում երգչուհին լուսանկար է հրապարակել, որում ինքը բռնել է սիրելիի և զույգերը մատնեմատին մատանի ունեն:


Հիշեցնենք, որ Քրիստինան իր ապագա ամուսին Մեթ Ռատլերի հետ սկսել է հանդիպել 2010-ի վերջերից:

Кристина Агилера фото