Sports Illustrated ամսագիրը նշել է ստեղծման 50-րդ տարեդարձը:
Այս իրադարձության պատվին՝ սպորտային ամսագիրը Նյու Յորքում երեկույթ է կազմակերպել, որի հյուրերի թվում եղել են Պետերա Նեմցովան, Իրինա Շեյքը և այլ մոդելներ:
Միջոցառման «տիրուհին» եղել է Բարբի տիկնիկը, որն, իմիջայլոց, զարդարել է ամսագրի վերջին համարներից մեկի շապիկը: Երեկույթի հյուրերը հնարավորությունը բաց չեն թողել լուսանկարվելու «գործընկերոջ» հետ:
Իրինա Շեյքն իր կապույտ գրկող զգեստով պակաս գրավիչ ու գեղեցիկ չէր երեկույթի «տիրուհուց»:
Աղբյուր` LADYNEWS.am