Վերջերս ռուս մոդել Իրինա Շեյքը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, հարցազրույց է տվել Vogue Russia ամսագրի համար: Հարցազրույցի ընթացքում 34-ամյա աստղը նկարագրել է նյույորքյան  կյանքը կարանտինի պայմաններում, խոսել իր անելիքների ու երեքամյա դստեր՝ Լիայի մասին: Ըստ մոդելի՝ քաղաքը ոչնչացված էր թվում, բայց փողոցում դեռ մարդիկ կային։ Ինքը՝ Իրինան, նույնպես դուրս է գալիս տանից, բայց միշտ պաշտպանիչ դիմակ է կրում։ Փոքր Լիան նույնպես զգուշանում է, քանի որ գիտի, որ «չար միկրոբները քայլում են փողոցում»: Հիմա աղջիկը կարանտինի պատճառով դպրոց չի հաճախում։ Իր կյանքի ընթացքում Լիան երբեք Ռուսաստանում չի եղել, բայց մայրը շատ է սիրում հայրենիքը, ուստի նա փորձում է այս սերը փոխանցել դստերը: Դա Իրինան երեխային ռուսական դպրոց տալու պատճառներից մեկն էր: Հոլիվուդյան դերասան Բրեդլի ՔուՓերի և Իրինայի դուստրը խելացի և դաստիարակված երեխա է: Նա անտարբեր է թանկարժեք իրերի նկատմամբ, սակայն ինքն է ընտրում իր սեփական հագուստը: Լիան մեծանում ու դաստիարակվում է ռուսական ավանդույթներով։