
Bobbi Brown-ի նոր' Nudes in Bloom հավաքածուն կօգնի ստեղծել կատարյալ գարնանային դիմահարդարում:
Շողացող դիմափոշին, ստվերաներկերը, շրթունքի փայլերը, եղունգների լաքերը նոր հավաքածուի հիմնական կոսմետիկ միջոցներն են:
Փայլերի երեք երանգները՝ վարդագույնը, մարջանագույնն ու դեղձի երանգը, Ձեզ համար կդառնան ամենասիրելին. դրանք ոչ միայն հաճելի գույն են ապահովում, այլև հրաշալի կերպով փափկեցնում են շրթունքները շնորհիվ ավոկադոյի, երիցուկի, բնական էքստրակտների:
Ստվերաներկը կազմված է վեց զանազան երանգներից:
Դիմափոշին էլ դեմքին կհաղորդի բնական և փափուկ տեսք:
Շրթունքների փայլերը ևս բոլոր լեդիների համար կարևոր պարագա են, որոնք ևս նպատակահարմար է մշտապես Ձեզ մոտ ունենալ:
Աղբյուր` LADYNEWS.am