
Կոսմետիկ միջոցների Laura Mercier ապրանքանիշը ներկայացրել է դիմհարդարման ձմեռային հավաքածու, որն արդեն վաճառքում է:
White Magic Laura Mercier՝ ահա այսպիսի անվանում է ստացել հավաքածուն, որի մեջ ընդգրկված են շրթունքի փայլեր, ստվերակներկեր, մանիկյուրներ:
Յուրաքանչյուր երանգ ունի իր անվանումը, որը հաճելի է անգամ լսել՝ «Հրեշտակի թևեր», «Մթնշաղ», «Վարդագույն պրիզմա», «Մարգարիտե երևակայություն»:
Շրթներկի փայլերը ունեն յուրահատուկ բաղադրություն՝ կպչուն չեն, մանիկյուրներն էլ ունեն տպավորիչ երանգ:
Սիրելի լեդիներ, այս ամենը կարող եք գտնել White Magic Laura Mercier հավաքածուում:
Աղբյուր' LADYNEWS.am