Զուգընկերոջ հասակը կարևոր է հարաբերություններում: Ամերիկյան Ռայսի համալսարանի գիտնականները պարզել են, որ գենդերային կարծրատիպերը դեռևս ամբողջովին չեն ջնջվել մարդկանց գիտակցությունից. կանայք, ինչպես և նախկինում, նախընտրում են սիրեցյալի դերում տեսնել բարձրահասակ տղամարդկանց, որպեսզի իրենց նուրբ և պաշտպանված զգան, գրում է The Daily Mail-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հասակի չափանիշը կարևոր է հատկապես կանանց համար: Տղամարդիկ առավել քիչ ուշադրություն են հատկացնում դրան: Հոգեբանները նման եզրահանգման են եկել մի շարք փորձերի արդյունքում: Նրանք ուսումնասիրել են ծանոթության կայքերում գրանցված բազմաթիվ անձնական թերթիկներ: Պարզվել է, որ տղամարդկանց միայն 13,5%-ն է նախընտրել առավել ցածրահասակ կանանց, քան իրենք են, մյուսների համար հասակը պարզապես կարևոր չի եղել: Միաժամանակ, կանանց 48,9%-ը փնտրել է բարձրահասակ ուղեկցի:
Ամբողջական նյութն այստեղ: