Հաճախ մարդիկ խոսում են այն մասին, թե ինչպիսի կանայք են դուր գալիս տղամարդկանց, բայց կա նաև հակառակը: Հատկանիշներ տղամարդկանց մեջ, որոնք գրավում են կանանց` 

Առաջնայինն ինքնավստահ տղամարդիկ են դուր գալիս կանանց, երբ նրանք խոսում են հստակ, առանց կասակած հարուցելու:
Տղամարդիկ, ովքեր իրենց խոսքի տերն են: Սա կարևոր պայման է կանանց դուր գալու համար: Եթե Դու ասեք պարզապես խոսքեր, որոնք կմնան օդում, ապա հավատացեք հարգելի տղամարդիկ, որ կանայք կխուսափեն Ձեզ հետ շփումից;
Տղամարդիկ, ովքեր ինքնուրույն չեն, կանանց դուր չի գալիս, այսպես ասած մայրիկների որդիները: Աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ կամ ընկերություն անել ծնողներից կախում ունեցող տղամարդկանց հետ:

Համոզված եղեք, այն տղամարդը, ով չի ունենա ժլատության անգամ մի փոքր նշույլ, ապա յուրաքանչյուր կին կերազի նրա կողակիցը լինելու մասին:
Կանայք պարզապես խենթանում են աշխատասեր տղամարդու համար: Ոչ մի կնոջ դուր չի գալիս, որ կողքին ունենա մակաբույծի: Տղամարդիկ, ովքեր մշտապես բողոքում են կյանքից ու բազմոցին պառկած սպասում են երկնային մանանայի, կորցնում են իրենց արժեքը կնոջ աչքում:
Չեք հավատա, բայց երբեմն կանանց գրավում են նաև կոպիտ և կնամոլ տղամարդիկ :)))