Աշխարհում տարատեսակ քաղաքները շատ են, սակայն այն քաղաքը, որի մասին խոսենք, Ձեզ շատ կզարմացնի։ Այս քաղաքում չկա ոչ մի տղամարդ, և պատճառն այն չէ, որ նրանք անհետացել են կամ նրանց որևէ բան է պատահել. այստեղ նրանց մուտք գործել պարզապես չեն թույլատրում։ Քաղաքը կոչվում է Նոիվա դե Կորդեյրո և գտնվում է Բրազիլիայում։ 

Բնակավայրի պատմությունը սկսվել է հարյուր տարի առաջ, երբ բրազիլուհի Մարիա Սենյորինյա դե Լիմային վռնդեցին սեփական տնից, ապա՝ քաղաքից, քանի որ նա դավաճանել էր ամուսնուն։ Ավելին, տեղի իշխանությունները որոշեցին պատժել նաև նրա հետագա հինգ սերունդներին, և վերջիններիս առանձնացրին եկեղեցուց։ Եթե հավատանք պատմությանը, ապա կինն ամուսնացել էր առանց սիրո, ընտանիքի որոշմամբ։ Սակայն հետագայում նա հանդիպել և սիրել է այլ տղամարդու, ինչի համար էլ պատժվել է։ 

 

 

Մարիան գնում է համարձակ ու աննախադեպ քայլի. 1980 թ. Բելո արահետից քիչ հեռու նա հիմնում է փոքրիկ քաղաք, որտեղ կարող էին բնակություն հաստատել միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Բոլորը ստանում էին աջակցություն, տիրում էր խիստ մայրիշխանություն։ Կանայք, որոնք գալիս էին՝ ապրելու Նոիվա դե Կորդեյրո քաղաքում, լքված էին հասարակության կողմից։ Պտտվում էին նաև լուրեր այն մասին, որ քաղաքում բնակվում էին բացառապես անբարոյական կանայք։ 

Կանայք իրենք իրենց համար տներ են կառուցում, զբաղվում տնտեսությամբ և տան աշխատանքներով։ Նրանք տիրապետում են տեխնիկային, տրակտորներով արտեր փորում, մեքենաներ վարում։ Քաղաքում գործում է գեղեցկության սրահ, կազմակերպվում են գեղեցկության մրցույթներ, տոնավաճառներ, միջոցառումներ։ Կանայք այստեղ մեծ ընտանիքի նման են ապրում և օգնում են միմյանց։ Նրանք անկախ են տղամարդկանցից և վստահում են սեփական ուժերին։ Ներկայումս քաղաքում բնակվում է 600 կին։

 

 

Տղամարդիկ այս քաղաք կարող են այցելել միայն հատուկ թույլտվությամբ և կարճ ժամանակով։ Միայն մեկ անգամ է Նոիվա դե Կորդեյրոն հայտնվել տղամարդկանց ղեկավարության ներքո։ 1940 թ. տեղի բնակչուհիներից մեկը դարձավ քահանայի կին։ Քահանան բնակություն հաստատեց քաղաքում և եկեղեցի հիմնեց։ Նա խիստ կանոններ սահմանեց քաղաքի բնակչուհիների համար՝ արգելեց երաժշգություն լսել, կտրել մազերը, ալկոհոլ օգտագործել։ Այդպես շարունակվեց շուրջ 50 տարի, սակայն երբ քահանան մահացավ, կանայք որոշեցին այլևս երբեք քաղաք չթողնել տղամարդկամց։ 

Չի կարելի մտածել, որ այստեղ տղամարդկանցից ընդհանրապես հրաժարվել են։ Կանայք ամուսնանում են և երեխաներ ունենում, սակայն ամուսինները չեն ապրում քաղաքում։ Վերջիններս իրենց կանանց այցելում են միայն հանգստյան օրերին։ Տղաները մայրերի հետ ապրում են մինչև 18 տարեկանը, այնուհետև տեղափոխվում են հայրերի մոտ։ Ամուսին գտնելու համար կանայք հայտարարություն են տեղադրում համացանցում՝ նշելով իր պահանջների մասին։ Ըստ այդ պահանջների՝ տղամարդը պետք է լինի չամուսնացած և լուրջ, որպեսզի նրա հետ հնարավոր լինի ընտանիք կազմել։ Հետաքրքրական է այն փաստը, որ հայտարարությունները մշտապես բազմաթիվ արձագանքներ են ունենում։