Երգչուհի Սիլվա Հակոբյանի անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության մասին շատ է խոսվել:
ArmՏtar.am-ը զրուցեց նրա հետ ու հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում Սիլվա Հակոբյանը նշել սիրո տոները, աղի բլիթի հետ կապված ի՞նչ հիշողություններ ունի նա, և ո՞րն է եղել Սիլվայի համար ամենասպասված և ցանկալի սիրո խոստովանությունը:
Չհաշված, որ մինչ այժմ երգչուհին սիրո տոներին միշտ պասիվ է եղել, սակայն, նրա խոսքերով, ի սկզբանե որպես սիրո տոն առանձնացել է սուրբ Սարգսի օրը, որովհետև այն հայկական է, և նշվում է հայ առաքելական եկեղեցու տոնացույցում:
Ինչ վերաբերում է աղաբլիթ ուտելու սովորույթին, Սիլվա Հակոբյանն ասաց.
«Ավանդույթը չխախտելով՝ միշտ փորձել եմ ուտել աղաբլիթ, սակայն երազները հիշել չի ստացվել: Բացարձակ ոչինչ չեմ հիշում աղաբլիթի հետ կապված, չեմ հիշում նույնիսկ ջուր տվել են ինձ, թե ոչ»,- ասում է նա:
Այս տարի Սիլվա Հակոբյանի համար էլ ավելի հատկանշական տարի է, քանի որ նա սիրո տոնը նշելու է իր սիրելիի հետ, ով, ինչպես հայտնի է, նույնպես շոու բիզնեսի ոլորտից է:
«Երբ ունես սիրած էակ, ում ուշադրության կենտրոնում ես միշտ, և ով ոչ միայն խոսքով այլև արարաքներով արդեն բազմիցս հասցրել է ապացուցել իր մեծ սերը քո հանդեպ, հասկանում ես, որ իսկապես ամեն ինչ լինում է իր ժամանակին»,- ասում է երգչուհին՝ հավելելով, որ այս տարի սիրահարների օրը կնշեն միասին՝ շտապելով հայտնել, որ իր սիրելիի անակնկալն արդեն պատրաստել է:
Շարունակությունը` այստեղ: