«Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանի հայր դառնալու մասին ESem.am-ը երեկ տեղեկացրել է: Հայկի և Անիի առաջնեկը` Նարեկը, ծնվել է 3.5 կիլոգրամ քաշով և 54 սմ հասակով:
Զույգը նախապես ճշտել էր փոքրիկի սեռը. ինչպես հայ տղամարդկանցից շատերի, այնպես էլ Հայկի համար կարևոր է եղել, որ առաջնեկն արու զավակ լինի. «Կնոջս հղիությունից 3 ամիս անց հասկացա, որ կուզեմ տղա երեխա ունենալ: Լավ է, որ տղա է. ազգանվանս շարունակողը կլինի:)»:
Ըստ դերասանի` որդու անվան ընտրությունը շատ պատահական ու յուրահատուկ է եղել. «Շատ էի ցանկանում գնել Նարեկացու «Նարեկը», բայց անընդհատ չէր ստացվում: Հորս ընկերը մեզ նվիրեց այդ գիրքը, հենց այդ ամսում էլ պարզվեց երեխայի սեռը և որոշեցի երեխային Նարեկ կոչել»:
Մանրամասներն այստեղ: