Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն այս օրերին Հայաստանում է` ներկայացնելու իր նոր` «Չեմ մոռանա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր ստեղծագործության բառերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է: 


«Երգն ինձ համար շատ զգացմունքային է, քանի որ նվիրված է Մեծ Եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Իմ մորական պապն ու տատը հազիվ են փրկվել Ցեղասպանությունից… Պապս դրանից հետո գիրք է գրել` պատմելով, թե ինչ են արել թուրքերն իր ընտանիքի հետ 100 տարի առաջ: Նա մեզ հորդորում էր չմոռանալ եւ պատմել մեր սերունդներին Ցեղասպանության մասին: Ես ցանկանում եմ անմեղ զոհերին եւ իմ պապիկին ասել, որ հանգիստ ննջեն, քանի որ մենք` նոր սերունդը, այստեղ ենք եւ չենք մոռանում ոչինչ. սա է երգիս իմաստը: Այն անգլերեն է, որպեսզի բոլորը հասկանան բառերը»,-ասել է Եսային:


Շարունակությունը` այստեղ: