Tert.am-ը գրում է.

 

Կյանքի ուղեկցի հետ վեճերը ոչ միայն տրամադրություն են գցում, այլև վտանգավոր են սրտի առողջության համար, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»' վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

Յուտայի համալսարանի գիտնականները մասնավորապես պարզել են, որ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց կողակիցներն իրենց չեն սատարում, ավելի հակված են սրտային հիվանդությունների:

Ավելին' իրենց կողակիցներից հիասթափված մարդիկ ունեն զարկերակային բարձր կալցիֆիկացիա' նրանց զարկերակները հիվանդ են, ինչը վաղաժամ մահվան վտանգի է ենթակա: Էֆեկտը կապ չունի կողակցի սեռի հետ:

Հետազոտության շրջանակներում դիտարկվել են 136 տարեց զույգերի հարաբերություններ և առողջական վիճակ: