Մեր սրտին ժամանակից շուտ խորտակում է շարժման պակասը, խրմփոցը, սխալ սնունդը:
Բժիշկները նշել են մարդկանց մոտ տարածված այն վեց սովորույթները, որոնք վտանգում են սրտի և անոթների առողջությանը:

Պասսիվ հանգիստ:
Սիրտը տառապում է շարժման պակասի հետևանքով:

Խռմփոցի անտեսումը:
Խանգարիչ ապնոէի ախտանիշով մարդկանց մոտ գիշերվա ընթացքում աստիճանաբար բարձրանում է զարկերակային ճնշումը, և հաճախ առավոտյան հասնում է առավելագույնի: Խռմփոցն արդեն առիթ է բժշկի դիմել:

Ալկոհոլի չարաշահումը:
Սպիրտային խմիչքների չարաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը և կարող է սրտային անբավարարության պատճառ դառնալ:

Ծխելը, այդ թվում նաև պասսիվ:
Դա նպաստում է անոթների պատերին արյան խցանումների առաջացմանը:

Մրգերի և բանջարեղենի պակասը:
Դրանց մեջ պարունակվող բջջանյութերը, վիտամիններն ու միկրոմասնիկներն օգնում են արյան ճնշումը նորմայի մեջ պահել:

Աղի սնունդի օգտագործումը:
Սրտի համար անվտանգ աղի քանակը օրական 2,3 գրամ է: