Էդգար Էլբակյանի անվան և Կամերային թատրոնների բեմերում հանդես եկող դերասանուհիԼիլի Էլբակյանը, չնայած երիտասարդ տարիքին, հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր, բեմադրիչ, ինչպես  նաև դասախոսում է  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:  Լիլի Էլբակյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսեց թատրոնի և կինոյի մասին, անդրադարձավ անձնական կյանքին և պատմեց իր ամենանվիրական ցանկության մասին:

-Ո՞վ է այսօրվա թատրոնի այցելուն`երիտասա՞րդը, թոշակառու՞ն, հոգին լցնել ցանկացո՞ղը, թե՞ պարզապես հետաքրքիր ժամանց ապահովելուն ձգտողը:

-Այսօր թատրոնը դարձել է ինֆորմացիա ստանալու միջոց,  «Ֆեյսբուքի» նման մի բան:  Գալիս են այն մարդիկ, ովքեր ոչ թե ուզում են տեսնել, ասենք, Համլետի այս կամ այն մեկնաբանությունը, այլ թատրոնի միջոցով իմանալ Համլետի մասին. չէ՞ որ դա ավելի հեշտ է, քան  կարդալը: Բայց կա նաև մի փոքրամասնություն, որը գալիս է հոգու համար, չնայած, նույնիսկ այդ մարդիկ չեն ուզում իրենց նեղություն տալ և մեկ ժամից ավել ներկայացում դիտել. դա արդեն դարի խնդիր է,  թատրոնինը չէ. մենք այնքան ենք սովորել մատչելիության, որ դեգրադացվել ենք:

-Վերջին հանգամանքը ավելի շատ վերաբերում է երիտասարդների՞ն. ասում են`այսօր նրանք քիչ են այցելում թատրոն. ի՞նչ կասեք:

-Երիտասարդները գնում են այնտեղ, որտեղ կա երիտասարդական  մտածողություն: Ես կարծում եմ, որ նրանց մեղադրելու փոխարեն պետք է մեղադրել թատրոնին. այն բոլոր ժամանակներում պետք է մնա երիտասարդ: Եթե մեկը  դիտում է, ասենք, «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը, որտեղ խաղում է գեղեցկուհի Ջուլիետը, և այցելում է թատրոն ու տեսնում քառասուն տարեկան Ջուլիետին, որը, բացի տգեղ լինելուց, նաև շատ հին ձևով է խաղում, այդքանից հետո երիտասարդն այլևս երբեք չի ցանկանա մտնել թատրոն: Համենայնդեպս, մեր թատրոնի լավագույն հանդիսատեսը երիտասարդներն են և նաև` ամենածերերը:

 

Շարունակությունը՝ այստեղ: