Լիլի Էլբակյանի և Համո Ադիյանի` հոկտեմբերի 22-ին լույս աշխարհ եկած երկրորդ երեխայի լուրը BRAVO.am-ն արդեն հայտնել է: Այսօր մեզ հետ զրուցում դերասանուհին պատմել է իր երեխաների` Էլմիի եւ Էդգարի, հայրիկի` Արմեն Էլբակյանի տարեդարձի, «Խամաճիկների» թատրոնի նոր ներկայացման և այլ նորությունների մասին:
Էդգարը շուտով կդառնա 4 ամսական: Կարծում էի` այս անգամ ավելի հանդարտ կլինեմ ու քիչ կզարմանամ… Միգուցե սեռերի տարբերությունից է, բայց ամեն երեխա իր յուրահատկությունն ունի: Նրան առաջնեկի նման եմ վերաբերվում, հենց ծնվելու պահից ինձ այնքան հարազատ է, կարծես, միշտ եղել է իմ կյանքում, նա էլ ինձ հետ է շատ կապված: Հիմա ինձ լիարժեք եմ զգում ու ավելի գիտակցված եմ սիրում:
Էլմիի դեպքում ուզում էի շուտ վերադառնալ աշխատանքի, հիմա վայելում եմ ամեն օրը` հասկանալով, որ շատ պահեր չեն կրկնվելու: Չգիտեմ` նորից կմայրանամ, թե ոչ, մասնագիտությանս հետ դժվար է համատեղել, բայց ամեն երեխա մի նոր գույն է բերում ընտանիք: Էլմին եղբորը շատ է սիրում, ասում է, որ ես իր մաման եմ, ինքն էլ` Էդգարի: Միայն խանդում է, երբ Էդգարին անկախ ինձնից ավելի շատ եմ համբուրում, քան իրեն, ասում է` «Բա ե՞ս: Մամա, ինձ էլ կպաչե՞ս:)»:
Շարունակությունը` այստեղ: